Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որպես նվիրաբերություն անշարժ գույք ընդունելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում սպորտի զարգացման, մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար անհրաժեշտ է «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Շենգավիթ, Ներքին Չարբախ 3-րդ փողոց 31/13 հասցեում գտնվող հողատարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:


Ներկայումս Ներքին Չարբախ թաղամասում բնակվող մանուկներն ու պատանիները հնարավորություն չունեն իրենց բնակության վայրում զբաղվել սպորտով: Այդ հողատարածքը «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի կողմից պետությանը նվիրաբերելով և հետագայում այդ հողամասի վրա մարզահամալիր կառուցելով հնարավորություն կընձեռվի տարածքում բնակվող երեխաներին սպորտով զբաղվելու համար: