Սվերդլովսկի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել գործարանում. Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում. դեպքի վայրից կադրերը հրապարակում է e1.ru-ն Telegram ալիքում։

Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Արամիլ քաղաքում։ Պարզվել է, որ այրվում է Կլուբնայա փողոցի գիտաարտադրական համալիրը։

Հրդեհի մակերեսն արդեն 3000 քմ է։ Շենքից տարհանվել է 110 մարդ։ Տեղում աշխատում է 49 հրշեջ և 16 հատուկ մեքենա։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մարումը բարդանում է հրդեհավտանգ հեղուկով պահեստ տարածվող բոցի սպառնալիքի պատճառով։

տեսանյութ 1
տեսանյութ 2