Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 64%-ը: Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: