Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Շվեդիա - Ադրբեջան հանդիպման ժամանակ հայ երիտասարդները բարձրացրել են Արցախի եւ Հայաստանի դրոշները:

«Հայ երիտասարդներով համախմբվեցինք եւ հանուն Արցախի, որը 106 օրից ավելի է շրջափակման մեջ է, որոշեցինք պատրաստել պաստառ, որի վրա գրված կլինի՝ End the blockade of Artsakh»,- պատմեց երիտասարդը:

Նա ասաց, որ տեղի է ունեցել միջադեպ, երբ Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը մոտեցել է հայ երիտասարդներին եւ փորձել հարվածել նրանցից մեկին.

«Այդ պահին դեպք եղավ. իրենց մարզիչի օգնականներից մեկը 1 րոպե հետո հայտնվեց մեր մոտ եւ Արցախի դրոշը քաշքշեց, փորձեց հարվածել երիտասարդներից մեկին, հնչեցրեց հայհոյանքներ, այդ պահին ոստիկանները հասան եւ նրան ձերբակալեցին»: