Երկուշաբթի օրը Վաշինգթոնում զանգվածային սպանություն է տեղի ունեցել ռազմածովային ուժերի կայանում,որի արդյունքում 13 մարդ է զոհվել, այդ թվում նաև անձամբ հրաձիգը ոստիկանության հետ բախման ժամանակ: Հատուկ ծառայության աշխատակիցները ամբողջ օրը խուզարկել են շրջանը մարդասպանի գործակիցներին գտնելու համար, իսկ երեկոյան եզրակացության են եկել, որ միայնակ է գործել, իսկ շարժառիթները դեռևս պարզված չեն: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
Սպիտակ Տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Navy Yard շրջանում հրաձգությունը դարձել է ամենազանգվածայինը սկսած 2012 թվականի դեկտեմբերից, երբ Սենդի Հուկ դպրոցում սպանվել էր 26 մարդ: Ռազմական օբյեկտներում այսպիսի մաշտաբով դեպքեր տեղի չէր ունեցել սկսած 2009 թվականից, երբ Տեխասում սպանվել էր 13 մարդ:
Վաշինգթոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյը լրագրողներին հայտնել է, որ չի բացառում ահաբեկչության վարկածը, չնայած դրա համար հիմքեր գոյություն չունեն: Քաղաքապետը նշել է, որ չի հիշում նման մաշտաբների արտակարգ պատահար մայրաքաղաքում:

Ոստիկանության հաղորդագրությամբ ենթադրյալ հարցագործը՝ 34 ամյա Ահարոն Ալեքսիսը, շինության տարածք է մտել տեղի ժամով առավոտյան 8.20: Ալեքսիսը կրակ է բացել սրճարանում նախաճաշող աշխատակիցների վրա: Մարդիկ սկսել են խուճապահար փախչել:
Հրաձգությունից յոթ րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները փոխհրաձգության մեջ են մտել հանցագործի հետ: Ալեքսիսը սպանվել է: