Երեքշաբթի առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների ուժը Քվարելի շրջանում(Արևելյան Վրաստան, Կախեթի շրջանում) կազմել է 5,3 բալ:Ինչպես հաղորդում է Грузия Online-ը այս մասին նշված է Իլյայի համալսարանի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվարելիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Զոհվածների և ավերվածությունների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Ստորգետնյա ցնցումները զգալի են եղել նաև Ադրբեջանի տարածքում սահմանի մոտ: