ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը մեկնարկել են ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իանի պատվիրակությունների բանակցությունները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Երեքշաբթի առավոտյան մինչեւ ժամը 10-ը առանձնատանն են մոտեցել ռուս դիվանագետների ավտոմեքենաները, այդ թվում՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի ավտոմեքենան։ Այնուհետեւ շենքին են մոտեցել իրանցի դիվանագետների եւ դեսպանության մամուլի ծառայության աշխատակիցների մեքենաները, Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳՆ-ի քաղաքական հարցերի գծով խորհրդական Ալի Ասղար Հաջին։ Այնուհետեւ ժամանել է Թուրքիայի պատվիրակությունը։ Մոսկվայի բանակցություններում այն գլխավորում է փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։


Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ ապրիլի 3-4-ին Մոսկվայում նախատեսվում են ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի ԱԳ փոխնախարարների բանակցությունները։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվայում տեղի է ունենում խորհրդակցությունների շարք՝ ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստման շրջանակում։