Ապրիլի 5-ին, ժամը 23։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի բակում ծառի ճյուղն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի բակում, ուժեղ քամու պատճառով ծառի ճյուղերը կոտրվել և ընկել են կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները, մասնատել են կոտրված ծառի ճյուղերը և հեռացրել ավտոմեքենայի վրայից։