Անկարան հույս ունի, որ թուրք եւ հայ ժողովուրդները կկարողանան հարաբերություններ հաստատել։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տեղեկացրել է Aydınlık թերթը։

«Թուրքիան պահպանում է հավատն առ այն, որ թուրք եւ հայ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ ապրել են հանդուրժողության եւ խաղաղության մթնոլորտում, կկարողանան հարաբերություններ հաստատել բարեկամության եւ համագործակցության շրջանակում»,- ասել է Աքարը։


Խոսելով 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ցանկացած հնարավորության դեպքում եւ ցանկացած պլատֆորմում հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ կոմիտեների աշխատանքի համար, որոնք պետք է ձեւավորեն պատմաբանները»։

«Մենք մեկ անգամ եւս կրկնում ենք մեր կոչն այս հարցի վերաբերյալ։ Հայաստանը, ինչպես եւ Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային մասշտաբի պատմաբանների համար, համակերպվի արդյունքների հետ եւ չանհանգստանա այս առիթով։ Սակայն այս առաջարկի պատասխանն առայժմ չի եղել»,- նշել է թուրք նախարարը։