Aravot.am-ը գրում է. 

«Ես ու ամուսինս մի դասարանից ենք, 7 տարեկանից ճանաչում ենք իրար ու միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց չտված հայացքների համար․ ես գիտեմ՝ ինքը ինչ է մտածում ու նախապես սկսում եմ կռվել, նույնն էլ՝ ինքը»,- «Beauty & The Business» հաղորդման ընթացքում ասել է հայտնի դիմահարդար Աշխեն Կոստանդյանը, որը վերջերս տեղափոխվել է ԱՄՆ։ 

 

Հաղորդման ընթացքում խոսելով ընտանիքի և բիզնեսի համատեղման դժվարությունների մասին՝ Աշխենն ասել է․ «Երեխաներս ինչ աչք են բացել, տեսել են, որ մայրն այդպիսին է, իրենց համար գուցե մոր կերպարն այդպես էլ պետք է լինի։ Ես ուղղակի նվազագույնի եմ հասցնում այն վնասները, որից կարող է դժգոհել իմ երեխան, դրա փոխարեն ամեն ինչ կանեմ, որ ինքն իր կյանքում ավելի հեշտությամբ հասնի ամեն ինչի, եթե, իհարկե, կգնահատեն։ Իրենք գրեթե ոչինչ իմ մասին չգիտեն, վերջերս գալիս ու հարցեր են տալիս իմ կյանքից ու ես հասկանում եմ, որ չեմ էլ պատմել»։

«Հայկական տեղեկատվական կենտրոն» ընկերության ղեկավար, ԱՄՆ-ում բնակվող Ստելլա Ակլյանը վերջերս մեկնարկել է «Beauty & The Business» հաղորդաշարը, որը ԱՄՆ-ում հայ գործարարների մասին է՝ նրանց հաջողությունների, կյանքի պատմության, հաղթահարած դժվարությունների և ապագա պլանների։