Մենք չգիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում։ Մենք չգիտենք, թե որն է արտահոսք կազմակերպելու շարժառիթը և չգիտենք, թե էլ ինչ կարող է լինել այնտեղ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Կիրբին՝ անդրադառնալով նախորդ շաբաթվա վերջին տելեգրամյան և թվիթերյան ալիքներում ԱՄՆ գաղտնի հետախուզական փաստաթղթերի հրապարակմանը։

«Մեր տեղեկություններով որոշ փաստաթղթեր կեղծված են եղել։ Մենք դեռ աշխատում ենք հրապարակված բոլոր փաստաթղթերի իսկությունը պարզելու ուղղությամբ»,- նշել է Կիրբին։

Պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Բայդենը առաջին անգամ արտահոսքի մասին տեղեկացել է անցած շաբաթվա վերջին և ամբողջ շաբաթվա ընթացքում կապի մեջ է եղել ազգային անվտանգության ծառայողների հետ։