Սոչիում սեպտեմբերի 23-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդի նստաշրջանի ժամանակ քննարկվելու են բաղադրիչ ուժի զարգացման վերաբերյալ հարցեր՝ նկատի ունենալով աշխարհում տիրող վիճակը:

Հավաքական անվտանգության խորհուրդի նիստը տեղի կունենա նեղ կազմով և պլենար նիստի ձևաչափով:
Կանխատեսվում է, որ Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2020 թվականը ռազմական բաղադրիչի զարգացման փաստաթղթերի փաթեթ, այդ որոշումը վերաբերվում է ՀԱՊԿ օդային ուժերի ստեղծմանը և ՀԱՊԿ հավաքական ուժերի հավաքական կառավարման հետ: Բացի դա կանախատեսվում է, որ պետության ղեկավարներին կներկայացնեն տաջիկա-աֆղանական սահմանին վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև առաջարկություններ կկատարվեն Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանների անվտանգությունը բարձրացնելու նպատակով:

Նախագահները կքննարկեն ռազմա-տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու հարցը:
Ռուսական կողմը, որին անցնում է Կազմակերպությունում նախագահությունը, հայտարարելու է 2014 թվականին ՀԱՊԿ գործունեության գերակայությունների մասին:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդի նիստի օրակարգում լինելու է 10 հարց:
Սոչիում պետության ղեկավարների հանդիպման նախօրեին տեղի կունենա ԱԳ նախարարների խորհուրդի,պաշտպանության նախարարների խորհուրդի, ՀԱՊկ անվտանգության խորհուրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ: Նրանց կողմից ընդունված փաստաթղթերը կներկայացվեն նախագահների ստորագրմանը: