Սա վերջանալու է մի դեպքում: ԲՈԼՈՐԸ պետք է ուզեն հենց էդ մի դեպքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը:

Նա նաեւ նշել է. «Թե չէ Վլադիմիր ջան, ես շատ գիտեմ ինչ: Տիտղոսային-միտղոսային քորող չկա: Կամ Նիկոլ է լինելու, կամ Հայաստան: Վերջ»:


Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: