Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արթիկի» շտապ բուժօգնության կայանից, որ նույն օրը՝ ժամը 03:30-ին, բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երեխայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մոտ մեկուկես ամսական Վ. Հ.-ն է:

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: