Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի պատմության մեջ առաջին անգամ ուղերձ կհղի պաղեստինցի ժողովրդին, տեղեկացրել է Al-Resalah լրատվական պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ինչպես տեղեկացրել է պորտալը, Իրանի նախագահն «առաջին անգամ» ուղերձով կդիմի պաղեստինցի ժողովրդին Գազայի հովտի փառատոնի ժամանակ։


Նշվել է, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա նաեւ Գազայում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարի ելույթը, որը նրա առաջին ելույթը կլինի անցած տարեվերջից։