Ապրիլի 18-ին, ժամը 23:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Հարավային մաքսատուն-վարչության տարածքում «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․Բ․, ծնված 1975 թ.) բախվել է մաքսատան շինության պատին․վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատ են ծանր։
Փլուզվել է մաքսատան պատից մոտ 18 քմ հատված։