Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի:


Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Մինչեւ վրաերթը, նշված Lexus-ը Ամիրյան փողոցում բախվել է ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենային եւ վրաերթի ենթարկվածները մնացել են նշված ավտոմեքենայի տակ, որից հետո Lexus-ը փորձել է ճողոպրել դեպքի վայրից, սակայն «SAS» սուպերմարկետի դիմաց նրա փախուստը կանխվել է»: