Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, անվտանգային այն մեխանիզմները, որոնք իբրև պիտի մեզ պաշտպանեին, հիմա չեն աշխատում, և Հայաստանը հիմա փորձում է նոր երաշխիքներ գտնել, անվտանգության նոր երաշխիքների փնտրտուքների մեջ է։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Իհարկե մեզ մեղադրում են Արևմուտք գնալու մեջ, բայց մենք ինտենսիվ համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով»,- ասաց նա:


Գրիգորյանի խոսքով՝ Ռուաստանի Դաշնությունը քաղաքական մակարդակով չի ասում, որ չի կարող Հայաստանի համար անվտանգային խնդիրներ լուծել։