Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆեսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով՝ հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ:

Ջազառատ երեկոն մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն էր տվել մինչև կեսգիշեր ունկնդրել և վայելել հայկական ու համաշխարհային սիրված ստեղծագործություններ:

Բեմում էին ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և «Կատուներ» նվագախումբը, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուրերը՝ ջազային երաժշտարվեստում մեծ համբավ ու հռչակ ունեցող երաժիշտներ Էրիկ Տրյուֆազը, Դաֆեր Յուսեֆը, «Պիանոֆորտե» երաժշտախումբը: