ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում չցանկացավ պատասխանել NEWS.am-ի հրցին, թե որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ ինչու էր գնացել Վաշինգտոն եւ մասնակցում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններին:

«Ես ձեր հարցին չեմ պատասխանում»,-ասաց նա:


Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյնը ԱԺ-ում հայտարարել էր, որ իր քաղաքակն որոշմամբ է Ռուբինյանը մասնակցել այդ բանակցություններին: Ընդդիմադիրները պնդում են, որ դա վկայում է այն մասին, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները փոխշաղկապված են եւ դա եղել է Թուրքիայի նախապայմաններից մեկը: