Բաքվում երկհարկանի հանրակացարանային շենքի առաջին հարկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական վարկածով՝ պատճառը կենցաղային գազի արտահոսքն է, ինչի հետևանքով փլուզվել է շենքը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փլատակների տակից դուրս են բերել մեկ մարդու դի, ևս երկու հոգի վիրավորվել է:

Ընթանում է հետաքննություն: