«Ունենք 4 վիրավոր, նրանցից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար: Նրանց կյանքին այս պահին որևէ բան չի սպառնում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին: