Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին ՌԴ նախագահի կողմից ներկայում շփումներ նախատեսված չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: Պեսկովը հայտնել է, որ Պուտինը նախօրեին է առանձնազրույց ունեցել Փաշինյանի հետ՝ վերջինի՝ Մոսկվայում գտնվելու ժամանակ: