Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այդ կառույցի ղեկավարի հանդիպումների ժամանակացույցը։

Մասնավորապես, նշվել է, որ այսօր՝ մայիսի 13-ին, տեղի ժամանակով ժամը 19.00-ին տեղի կունենա Շառլ Միշելի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։


Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 09.00-ին նշանակված է Միշելի հանդիպումն Ալիեւի հետ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նշանակված է վաղը, տեղի ժամանակով ժամը 13.00-ին։