«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 15-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: