Ցավոք, վերջին շրջանում ՝ մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի շրջանում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ներկայումս իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում հայկական եւ ադրբեջանական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից եւ իրավիճակի սրումից, եւ կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,-ասել է Զախարովան։