Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:


Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը և կարևորել միջազգային հանրության շարունակական ու հետևողական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման ու առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ: