«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ճգնաժամի խորացմանը, Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել։ Այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսով հանդես է գալու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հայտարարելով նոր ճակատի մասին։

Օրերս գրել էինք, որ Վարդանյանի նախաձեռնությամբ եւ ԱԺ 4 ուժերի մասնակցությամբ «Արցախի փրկության ծրագիր» է մշակվել, որը 1 ամիս առաջ ներկայացվել է Անվտանգության խորհրդին եւ նախագահին, իսկ մայիսի 9-ի հանրահավաքում Վարդանյանը Հարությունյանին վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ իրագործեք ծրագիրը, կա՛մ մենք կիրականացնենք։


Ասուլիսին եւս 4 հոգի են մասնակցելու՝ նախաձեռնության ակտիվիստները, սակայն ԱԺ ուժերի ներկայացուցիչները չեն լինի, նախ՝ քանի որ այսօր սկսվում են ԱԺ նիստերը, ապա՝ որպեսզի այն չդիտարկվի որպես քաղաքական նոր կոալիցիայի մեկնարկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում