Ընտրությունների երկրորդ փուլից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը դրական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել նրա դեմ։

Էրդողանը նշել է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան օգտակար են միմյանց՝ բոլոր հնարավոր ոլորտներում» և որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հատուկ հարաբերությունները» խորանում են։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատժամիջոցներ չի սահմանի ՌԴ-ի դեմ: