ԱՄՆ նախագահը Հիրոսիմայում մեկնարկած G7-ի գագաթնաժողովում կհայտարարի Կիևին 375 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, հայտնում է Politico-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ այդ մասին հայտարարությունը կտարածվի Զելենսկու հետ Բայդենի հանդիպումից հետո: Նշվում է, որ աջակցության նոր փաթեթը կներառի հրետանային արկեր, զրահատեխնիկա և հակատանկային զինատեսակներ։