ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։ Խաչատրյանն այդ մասին ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

«Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ ընդհանրապես այդ տարածքներից դուրս գալը ի՞նչ կապ ունի։ Որոշակի քննարկում է եղել, որից հետո անձամբ խոսել եմ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Իմ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ գոնե այդ անկլավների մասը փաստաթղթից հանվի»,- ընդգծել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ չգիտի, թե Փաշինյանն ում հետ ինչ է համաձայնեցրել, բայց անձամբ ինքը, տեսնելով հայտարարության տեքստում անկլավների մասին կետը, կարծիք է հայտնել անգամ այն տարածքների վերաբերյալ, որտեղից պետք է հեռանային հայկական զորքերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: