Ադրբեջանն աջակցում է Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 23-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի ընդունելության ժամանակ:

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը մեկ հարթակում միավորելու եւ Հարավային Կովկասի ինտեգրված մոդել ստեղծելու նախաձեռնությունը հենց Ադրբեջանն է առաջ քաշել: Հանդիպմանը քննարկվել են նաեւ տրանսպորտային-կոմունիկացիոն գծերի բացման հետ կապված հարցեր:


Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: