Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամսի երկրապագուները համոզված են, որ գիտեն ամուսնական զույգի ծանոթության ամբողջ պատմությունը:Ըստ երկրպագուների՝ նրանք առաջին անգամ հանդիպել են Սենթ Էնդրյուսի համալսարանում: Սակայն ինչպես հաստատում է կենսագիր Քեթի Նիկոլը Քեյթը և Ուիլյամը ծանոթացել են դրանից ավելի շուտ: Այս մասին հաղորդում է US weekly-ն: 

Նիկոլը իր «Քեյթ ապագա թագուհի» գրքում պատմում է, որ, շփվելով Միդլթոնի դպրոցական ընկերների հետ, իմացել է «նշանավոր զույգի ծանոթության իրական պատմությունը»:
«Այս հետաքննությունը իսկապես շատ գրավիչ էր: Ես խոսացել եմ Քեյթ Միդլթոնի՝ Մալբորո դպրոցի ընկերների հետ,որտեղ նա սովորել է մինչև Սենթ Էնդրյուսի համալսարան ընդունվելը: Նրանք ինձ հայտարարել են, որ Քեյթը և Ուիլյամը ծանոթացել են մինչև համալսարան ընդունվելը ընդհանուր ընկերների շրջապատում»,- նշել է Քեթին:
Կենսագրի խոսքերով, «վաղ ծանոթության» այս բացահայտումը լույս է սփռել այն հարցի վրա, թե ինչու Քեթրինը ընդունվել է հատկապես Սենթ-Էնդրյուսի համալսարան: «Քեմբրիջի ապագա դքսուհին սկզբում ցանկացել է ընդունվել Էդինբուրգ և ոչ Սենթ Էնդրյուս: Սակայն այն բանից հետո, որ նրա փաստաթղթերը Էդինբուրգում ընդունվել են, նա հանկարծակի փոխել է որոշումը, հետ է վերցրել փաստաթղթերը, մեկ տարով ընդմիջում է վերցրել, իսկ այնուհետև ընդունվել Սենթ Էնդրյուսի համալսարան, որտեղ սովորում էր արքայազն Ուիլյամսը»,- ընդգծել է Նիկոլը:
«Միդլթոնը մեծ ռիսկի էր դիմում, քանի որ այն բանից հետո, որ թագավորական արքունիքը հայտարարել էր, որ Ուիլյամը սովորում է Սենթ Էնդրյուսում, այնտեղ ընդունվել ցանկացողների թիվը մեծացել էր 50%-ով: Սակայն Քեյթին ի վերջո հաջողվել է ընդունվել: Իսկ մնացածը արդեն պատմություն է»,- գրել է Քեթի Նիկոլը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին ութ տարի սիրային հարաբերություններից հետո Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը ամուսնացել են, իսկ 2013 թվականի հուլիսին ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Ջորջը: