ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով հունիսի 6-9-ը կգործուղվի Լոնդոն: Թե ի՞նչ օրակարգով է պատվիրակությունը մեկնում Լոնդոն, կամ ի՞նչ հանդիպումներ է այնտեղ ունենալու, ԱԺ որոշման մեջ նշված չէ:

Լոնդոն գործուղվող ԱԺ պատվիրակության կազմում կլինեն՝

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը

ԱԺ պատվիրակության գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, oրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան