Միակ բանը, որ երաշխավորում է արտաքին անվտանգությունը, խաղաղությունն է: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ այլ բան արտաքին անվտանգություն չի երաշխավորում, որովհետև մենք այսօր տեսնում ենք, ր կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա նրանց արտաքին անվտանգությունը չի ապահովում, որովհետև չկա խաղաղություն», - ասաց նա:


Վարչապետի խոսքով` պետք է շարունակաբար մեծացնել ու զարգացնել դիմակայունություններն ու կարողությունները բոլոր առումներով:

Ըստ նրա`սովորաբար անվտանգություն ասելով հասկանում են բանակ. «Էլի բանակ, նորից բանակ, բայց եկեք այսպես նայենք. 2023 թվականին մեր պաշտպանական բյուջեն գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Որտեղի՞ց այդ գումարը՝ տնտեսությունից, եթե տնտեսությունն ի վիճակի չլինի այդ գումարները մատակարարել, ծախսերը չեն լինի», - ասաց Փաշինյանը: