«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ագարակ» պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին ժամը 11:30-23:30 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Ագարակ, Ոսկեհատ, Դպրեվանք և Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: