«Վիկիլիքս»–ի փաստաթղթերում բավականին ուշագրավ տեղեկություններ կան ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ, որտեղից շատ հետեւություններ կարելի է անել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Օրինակ՝ դրանցից մեկի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, թե ինչու սննկացավ «Արմավիա»–ն։

Պարզվում է՝ 2009թ. մարտի 20-ին ամերիկյան դիվանագետների հետ է հանդիպել Սերժ Սարգսյանի սիրելի գործարարը՝ Միխայիլ Բաղդասարովը։ Նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նրան անվանելով «վատ մենեջեր»։ Այսօրվա վարչապետին Բաղդասարովն առավելագույնը տեսնում է նախագահի խորհրդականի պաշտոնում, որը ֆինանսական միջոցներն ուղղում է դեպի բանկերը եւ կարողանում է խոսել միայն բանկիրի լեզվով։

Բացի այդ, Բաղդասարովի խոսքով, վարչապետն «անում է այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ իրականում հարկավոր է երկրին»։ Գործարարի կարծիքով՝ վարչապետի հաջող թեկնածու է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):