Բրիտանական Արևմտյան Յորքշիր կոմսության Բրեդֆորդ քաղաքում բացահայտվել է դաժան հանցագործություն: Բնակիչներից մեկը սովամահ է արել չորս տարեկան տղային: Նա երկու տարի պահպանել է նրա դիակը ննջասենյակում, որպեսզի շարունակի ստանալ երեխային պահելու նպաստը: Այդ փողերով նա գնել է մարիխուաննա և օղի: Այս մասին հաղորդում է անգլիական Daily Mail պարբերականը:
Ամանդա Հաթթոնը երբեք հոգ չի տարել իր որդու Համզա Խանի մասին: Ոստիկանության խոսքերով կինը օրեր շարունակ ծխել է մարիխուաննա և խմել օղի: Երբեմն նա օրական մեկ լիտր օղի է խմել: Երեխայի հայրը ապրել է առանձին: Հաթոնը հոգ չի տարել ոչ իր, ոչ երեխայի մասին: Արդյունքում երեխան մահացել է սովից: Նրա մայրը փրկարար ջոկատին զանգահարելու փոխարեն, հեռախոսով պիցա է պատվիրել:
Ոստիկանությանը զանգահարել են հարևանները, ովքեր այլևս չեն կարողացել համբերել հարևանի տանը տիրող անկարգություններից և այն ահավոր հոտին, որը եկել է Հաթթոնի տնից: Դեպքի վայր ժամանած ոստիկանների առջև պարզվել է սարսափելի պատկեր: Ամենուր տիրել է քաոս, իսկ կնոջ ննջասենյակում գտնվող մանկական անկողնում պառկած է եղել չորս տարեկան երեխայի դիակը: Տղայի հագին եղել է այն վերնաշապիկը, որի հագին նա եղել է երկու տարի առաջ մահվան պահին: Համզա Խանը եղել է շատ փոքրիկ: Չնայած չորս տարեկան հասակին նա նմանվել է ութամսական երեխայի:
Սեպտեմբերի կեսերին տեղի ունեցել Ամանդա Հաթոնի գործով առաջին դատական նիստը: Կինը մեղադրվում է անփութությամբ մարդասպանության մեջ,քանի որ նա չի կերակրել երեխային և չի տրամադրել անհրաժեշտ բժշկական օժանդկություն: Դեռևս դատավճիռը հայտնի չէ: