Որքան էլ հայտարարվի, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հստակ է, այնուամենայնիվ՝ կուսակցությունում հարցի շուրջ երկու բեւեռ է առաջացել: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Դա է վկայում այն փաստը, որ մինչ օրս ԲՀԿ-ն կուսակցության անունից Մաքսային միությանը անդամակցելու հարցով հանդես չի եկել հայտարարությամբ եւ չի հայտնել քաղաքական հստակ դիրքորոշում:

Որոշ տեղեկություններով՝ Մաքսային միության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնելուն դեմ է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով, ինչպես հայտնի է, ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահն է եւ, փաստորեն, ՄՄ-ի վերաբերյալ դրական դիրքորոշման դեպքում բավական անհարմար վիճակում կհայտնվի»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):