«Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շաքե քահանա Հայրապետյանին «Իրավունքը» հարց ուղղեց, թե ճի՞շտ է արդյոք, այն տեսակետը, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը Հայաստանում բավականին թուլացել է՝ Տեր Շաքեն ասաց. «Գիտեք ինչ, «Կյանքի խոսք» աղանդը Սաենթոլոջի աղանդի ձագուկն է Հայաստանում, որովհետև այն տարբեր անուններով է տարածվում աշխարհում, օրինակ՝«Նոր կյանք», բայց նույն Սաենթոլոջին ամերիկյան աղանդն է, որի գլուխը «Ցէէռու»–ն է։

Այդ միջոցով նրանք ուսումնասիրում են մեր ազգի հոգեբանությունը, քանի որ տոտալիտար աղանդ է, կարողանում են մի գույն բերել, այսինքն՝ զրկել անհատականությունից՝ ցանկացած անձի։ Իրենք ունեն հզոր ֆինանսական միջոցներ, և այսօր հայտարարել, որ այն թուլացել է, չի կարելի, այդ ճանապարհին մեր եկեղեցին է ուժեղացել՝ պարզ ասեմ ձեզ, որովհետև նրանք չեն կարող թուլացնել իրենց միջոցները»։