Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գրում է.

«Ի պատասխան Ձեր՝ սույն թվականի սեպտեմբերի 9-ին ինձ հասցեագրված նամակի, ուզում եմ տեղեկացնել, որ ես՝ թե՛ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և թե՛ որպես Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ բազմիցս արտահայտել եմ իմ հստակ դիրքորոշումը Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ: Իմ և իմ գլխավորած կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ մենք դեմ ենք Մաքսային Միությանը ՀՀ անդամակցությանը, քանզի դա հակասահմանադրական քայլ է և վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը: ՀՀ իշխանությունների քայլը դատապարտող, և իմ ու իմ կուսակցության դիրքորոշումը ներկայացնող հայտարարությամբ ես հանդես եմ եկել ԱԺ սեպտեմբերի 10-ի նիստում՝ հայտարարությունների ժամին: Ավելին՝ ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2012թ. հուլիսի 31-ին, երբ միայն խոսվում էր Մաքսային Մության և դրան ՀՀ-ի անդամակցության մասին, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը հանդես եկավ այդ հանգամանքը դատապարտող հայտարարությամբ»: