Ամերիկայի Վաշինգթոն նահանգի Սփոքան քաղաքի երկու դեռահաս որոշել են սպանել նրանցից մեկի մորը և ուտել նրա լյարդը:

Ինչպես պարզել են ոստիկանության աշխատակիցները 13 ամյա տղան, առաջնորդվելով իր ինչ-որ պատկերացումներով, համոզել է սպանել մորը սրով: Վերջինիս 14 ամյա ընկերը դեմ չի եղել սպանությանը, սակայն մի պայմանով, որ սպանությունից հետո նրանք կուտեն նրա «շատ համեղ թոքը»: Բարեբախտաբար վերքը մահացու չի եղել և կինը կարողացել է իր համար կանշել շտապ օգնություն:

Բժիշկները դեպքի վայր են ժամանել ոստիկանների հետ: Արնաքամ լինող կնոջ կողքին եղել է երկու դանակ և սուր: Վիրավորվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դեռահսաներին ոստիկանական բաժանմունք: 13 տարեկան դեռահասի խոսքերով նա առաջարկել է ընկերոջը սպանել մորը, քանի որ նրա վրա ազդում էին «կապույտ հաբերը», որոնք խմում էր նա կնոջ պահանջով: Դեռևս պարզված չէ, թե ինչ հաբեր է դեռահասը ընդունել: Նրա ընկերը նշել է, որ իսկապես պատրաստվում էր ուտել տուժածի լյարդը:

Հանցագործությունից հետո դեռահասները պատրաստվում էին փախչել քաղաքից 14 ամյա հանցագործի հոր մեքենայով: Այժմ պարզվում է, թե դեռահասները որտեղից են վերցրել թուրը: Այժմ երիտասարդ «հանիբալները» գտնվում են անչափահասների համար նախատեսված ժամանակավոր մեկուսարանում, նրանց հետ աշխատում են փաստաբանները: