Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Վայքի բաժին դիմած Մխիթար Ա.-ն հայտնել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տուն է եկել ոմն Կարեն, ներկայացել որպես մի ընկերության աշխատակից եւ չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ իրենից վերցրել է 300 կգ մեղր` պարտավորվելով մինչեւ սեպտեմբերի 5-ը փոխանցման միջոցով վճարել 1.218.000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1976 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Կարեն Հ.-ն է, որը նույն օրը, ժամը 17.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Վայքի բաժին:

Կարեն Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: