Ուկրաինան ռուսական գազի բարձր գնի պատճառով ստիպված է լինելու հրաժարվել դրա գնումից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ռուսական Россия 24-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք գտնում ենք, որ վաղ թե ուշ ռուսական ղեկավարությունը կգնա մեզ հետ հանդիման: Ի՞նչ է տեղի ունենում: Մենք նվազեցնում ենք ռուսական գազի գնումները, մենք ստիպված ենք լինում զբաղվել դիվերսիֆակացմամբ, այլ շուկաներից գնել գազ, մենք ստիպված ենք լինում կրճատել գազի սպառումը, որոշ տեղերում կաթսայատները գազի փոխարեն աշխատում են ածուխով: Արդյունքում եթե այսպես շարունակվի, մենք արդեն երկու անգամ կրճատել ենք գազի գնումները, մենք փաստացիորեն կհրաժարվենք ռուսական գազից»,- նշել է Ազարովը:

Նրա խոսքերով հարց է առաջանում, թե արդյոք ինչ կշահի Գազպրոմը, եթե Ուկրաինան հրաժարվի գազի գնումներից, քանի որ դրա արդյունքում կկորցնի ամանախոշոր շուկան: «Եթե շուկայում վաճառողը գին է սահմանում և վախեցնում է բոլոր գնողներին, նա շարունակում է պահպանել նույն գինը և նրա ապրանքը ոչ մեկ չի գնում, թե նա նայում է գնորդներին և ճկուն կերպով արձագանքում»,- նշել է Ուկրաինայի վարչապետը:

Ազարովի խոսքերով Ուկրաինան չի թաքցնում, որ հսկայական աշխատանք է տանում, որը ի վերջո կբերի նրան, որ երկիրը կհրաժարվի ռուսական գազի գնումից, որը ըստ վարչապետի խոսքերի «կլինի մեծ մինուս և Գազպրոմի և մեզ համար»:

Ազարենկոն նաև նշել է, որ երկու-երեք տարի հետո Ուկրաինան կկարողանա ինքնուրույն ապահովել գազ: