Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Խնկո-Ապոր փողոցում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.55-ին մարվել՝ 11.57-ին: Ամբողջությամբ այրվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Անտոնի Բարդակչյանին պատկանող «Մազդա 323Ս» մակնիշի 861004 պ/հ ավտոմեքենայի շարժիչը: