Չինաստանում ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վան Ցզանլինը, մտադրվել է 50 մլն յուան, որը կազմում է մոտ 8,2 մլրդ դոլար, ներդնել Ցինդաո նահանգում Հոլիվուդին նման կինոհրապարակ կառուցելու համար:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը Ցզանլինին պատկանող Dalian Wanda Group շինարարական կազմակերպությունը ծրագրում է կառուցել կինոստուդիաների մեծ համալիր, որը պետք է աջակցի երկրում աճող չինական կինոարտադրությանը և դառնա առաջատարը այդ ոլորտում:

Ենթադրվում է, որ Oriental Movie Metropolis անունով նախագիծը ամբողջովին կկառուցվի 2017 թվականին և կմիավորի շուրջ 20 կինոստուդիա, մի քանի կինոթատրոն, ինչպես նաև Կինոյի թանգարան: Կինոստուդիաներից մեկը պետք է զբաղեցնի 10 հազար քառ. Մետր և դառնա ամենամեծը ամբողջ աշխարհում:
Ցզյանլինը հայտարարել է, որ հոլդինգը արդեն նախանական պայմանավորվածություններ է ձեռք բերել կինո և թատրոն արտադրող համաշխարհային կազմակերպությունների հետ: Ընդհանուր առմամբ նրանք պատրաստ են Ցինդաոյում արտադրել տարեկան շուրջ 30 ֆիլմ: Սակայն կազմակերպությանը անունը չհրապարակվում: