Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտնել է մանկական աշխատանքի ծավալի կտրուկ կրճատվելու մասին: Ըստ կազմակերպության վերջին ուսումնասիրությունների` ամբողջ աշխարհում աշխատող երեխաների քանակը վերջին չորս տարիների ընթացքում նվազել է մինչեւ 78 միլիոն: Ընդ որումմ աշխատող աղջնակների քանակը կրճատվել է 40%-ով, տղաներինը` 25%-ով:

Սակայն կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհում դեռ կա աշխատող 168 միլիոն երեխա, որոնք մոլորակի անչափահասների 11%-ն են: Դա ավելին է, քան յուրաքանչյուր տասներորդը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ՄԱԿ-ի` մանկական աշխատանքը նախկինի պես ամենից շատ օգտագործվում է Աֆրիկայում` Սահարայից հարավ ընկած շրջաններում. այնտեղ աշխատող երեխաների քանակը գերազանցում է 20%-ը: