Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 35 VO 744 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 18 ԼՍ 911 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106»-ի ուղեւոր՝ 66-ամյա Գ. Ղ.-ին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից վառելիքի արտահոսքը:

X