«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին դուր չի գալիս, որ նախկին աշխատակիցներն իր առջեւ պահանջ են դնում, ընդ որում՝ պահանջը միանգամայն օրինական է. ավիաընկերության նախկին բորտուղեկցորդները պահանջում են աշխատած 3 տարվա իրենց հավելավճարները։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

««Առավոտի» հետ զրույցում «Արմավիայի» մի խումբ աշխատակիցներ պատմեցին, որ Բաղդասարովն այն աստիճան է զայրացել իր նախկին աշխատողների վրա, որ հրամայել է մոտ 20 բորտուղեկցորդների աշխատավարձերը չվճարել, ինչ է թե՝ նրանք դիմել են դատարան՝ «Արմավիայի» իրենց օրապահիկները ստանալու համար...»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):