Իտալիայում ընդունվել է օրենքի նախագիծ, որով արգելվում է սեռական կողմնորոշման սկզբունքով խտրականությունը: Քննարկումների ժամանակ քվերակությունից առաջ մի քանի պատգամավոր ցուցադրել են իրենց օժանդակությունը սեռական փոքրամասնություններին՝ համբուրվելով միմյանց հետո: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը: 
Քվեարկությունը տեղի է ունեցել անցած շաբաթ, սակայն լրտավական միջոցները մինչև այժմ քննարկում են պատգամավորների ցնցող արարքը:
Նիստը ընդմիջելով քաղաքական գործիչները կանգնել են և սկսել ցուցադրել գրկախառնումներ և համբույրներ միևնույն սեռին պատկանող ներկայացուցիչների միջև:
«Հինգ աստղ շարժում» կուսակցության պատգամավորները, որը ղեկավարում է նախկին կատակերգու Բեպպե Գրիլոն, ակցիա են կազմակերպել խորհրդարանական քննարկումների ժամանակ սեռական փոքրքմասնությունների խնդիրները չբարձրացնելու դեմ: Օրենքի նախագիծը օգնելու է երկրում ընդարձակել լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսների պաշտպանությունը խտրականության դեմ:
Արդյունքում օրենքի նախագիծը ընդունվել է խորհրդրդարանի ներքին պալատի կողմից 354 կողմ և 79 դեմ ձայնով: Այժմ օրենքի նախագծի համար պետք է քվեարկի իտալական Սենատը: